Եթե ադրբեջանցին եկավ անկլավ ապրելու, շուրջը փշալար պիտի քաշենք․ Ռուբեն Գալչյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քարտեզագետ Ռուբեն Գալչյանին։ Հիմնականում անդրադարձ է եղել վարչապետի երեկվա խոսքերին, այն մասին, որ անկլավներ և էքսկլավներ չպետք է լինեն, այլ պետք է լինի փոխանակում։

Քարտեզագետը սա համարում է խնդրի լուծման լավագույն տարբերակ` նշելով, որ այն ձեռնտու կլինի երկու կողմին էլ։ Գալչյանը համոզված է, որ եթե փոխանակում չլինի, գյուղերը լինեն անկլավ, ապա այնտեղ ոչ ոք չի գա բնակվելու։

«Եթե ադրբեջանցին եկավ անկլավ ապրելու, շուրջը փշալար պիտի քաշենք։ Այնտեղ նա ի՞նչ է անելու, ապրուստը ո՞նց է հայթայթելու, ո՞վ է նրան գազ ու ջուր տալու»,-նշել է քարտեզագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում։

Leave a Comment