Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում աճող լարվածությունը նոր դրսևոումներ է ստանում: Թուրքիայի նախագահ Էրդողանը չի ընդունել Իլհամ Ալիևի հրավերն ու չի մասնակցում Ադրբեջանի մայրաքաղաքում այսօր բացված Ասիայում փոխգործակցության և վստահության խորհրդակցության 7-րդ գագաթնաժողովի աշխատանքներին: Սա բյոկո՞տ է: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Դե գուցե անվանել այդպես չարժի, բայց դիվանագիտական լեզվով դա, իհարկե, որոշ բան նշանակում է, ես կասեի՝ շատ բան է նշանակում: Եվ այդ ֆոնին Իլհամ Ալիևը հաճույքով ընդունում է իր մոտ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին: Պարզ էր, որ այդ գագաթնաժողովին հնարավոր է կամ Էրդողանի մասնակցությունը կամ Հերցոգի, և Իլհամ Ալիևը այս դեպքում ընտրությունն անում է՝ հյուրընկալելով Իցհակ Հերցոգին»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Ինչի՞ մասին է այս ամենը վկայում: Կա՞ն հիմքեր պնդելու, որ Բաքվի ու Անկարայի միջև հակասություններ կան նաև Հայաստանին վերաբերող հարցերում:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: