Գործադիրը հավանություն է տվել «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագծի և հարակից նախագծերի փաթեթին։ Օրինագծերի փաթեթի ընդունումը հնարավորություն կտա երաշխավորել յուրաքանչյուր անձի նկատմամբ հավասար վերաբերմունքն ու իրավունքների, ազատությունների և պարտականությունների իրականացման հավասար հնարավորությունները, ինչպես նաև յուրաքանչյուր անձի նկատմամբ խտրականության կանխարգելումն ու խտրականության չենթարկվելու իրավունքի պաշտպանությունը։ Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մարմին, իրականացնելու է «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի դրույթների կիրառության մշտադիտարկում, հավասար վերաբերմունքի խթանում, խտրականության չենթարկվելու իրավունքի խախտումների կանխարգելում և խտրականության ենթարկված անձանց իրավունքների պաշտպանություն։