Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կայցելի Հայաստան



ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հոկտեմբերի 16-ին կայցելի Հայաստան։

Ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը, այդ մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

Նա մասնակցելու է COP17-ի շրջանակներում Երևանում կայանալիք առաջնորդների գագաթնաժողովին։

Բաղային նաև նշել է, որ Իրանի նախագահը հանդիպումներ կունենա գագաթնաժողովին մասնակից մի շարք երկրների ղեկավարների հետ։

COP17-ի շրջանակներում առաջնորդների գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին։ Իսկ COP17 համաժողովը կմեկնարկի հոկտեմբերի 19-ից և կշարունակվի մինչև հոկտեմբերի 30-ը։



Leave a Comment