Երևանում 6-ամյա երեխային մահացու վրաերթի ենթարկած «Lexus»-ի վարորդը ձերբակալվել է



ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի Մոլդովական փողոցում 6-ամյա երեխայի՝ ինքնագլորով վրաերթի ենթարկվելու և մահանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրեսնգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։ Այս մասին 24News-ին հայտնում են ՔԿ-ից։

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

1 անձ ձերբակալվել է։

Հիշեցնենք՝ Երևանի Մոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել էր մեքենային, երեխան տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն բժիշկներին չէր հաջողվել փրկել նրա կյանքը։

Բժիշկները հայտնել էին, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել «սրտի կանգ» ախտորոշմամբ։

Ոստիկանները պարզել էին, որ երեխան տեղափոխվել է Մոլդովական փողոցի շենքերից մեկի բակից, որտեղ ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան ինքնագլորով կամ բախվել է «Lexus»-ին, կամ «Lexus»-ը վրաերթի է ենթարկել երեխային։



Leave a Comment