ԻՐԱԶԵԿՈՒՄ՝ տրանսպորտային միջոցների գազաբալոնային սարքավորումների տեղադրման վերաբերյալ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին) հորդորում է տրանսպորտային միջոցների սեփականատերերին և վարորդներին սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար նախատեսված գազաբալոնային սարքավորումների տեղադրումն իրականացնել բացառապես համապատասխան լիցենզիա ունեցող տնտեսավարող սուբյեկտների մոտ։

Iravaban.net–ի փոխանցմամբ՝ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հիշեցնում է, որ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի .-ին հոդվածի -ին մասի համաձայն՝ «գազաբալոնային սարքավորումների տեղադրումը և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրումն իրականացնում են այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք ունեն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան լիցենզիա»։

Leave a Comment