Մասուդ Փեզեշքիանը կարճաժամկետ այցով կժամանի Հայաստան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարճաժամկետ այցով հոկտեմբերի 16-ին կժամանի Հայաստան։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

Իրանի նախագահը կմասնակցի ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովին (CBD COP17)։

Բաղային հստակեցրել է, որ գագաթնաժողովի շրջանակում նախատեսված են նաև բանակցություններ և կարծիքների փոխանակում մի շարք երկրների առաջնորդների հետ, որոնք նույնպես կմասնակցեն դրան։

Leave a Comment