Հայաստանում օրեր անց կմեկնարկի COP17 համաժողովը՝ կենսաբազմազանության պահպանությանն ու բնության ապագային նվիրված կարևոր միջազգային միջոցառումը։ Այդ միջոցառման շրջանակներում Երևան են ժամանելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ինչպես նաև մի շարք պետությունների ղեկավարներ:
Ի՞նչ նշանակություն ունի այս գագաթնաժողովը Հայաստանի համար, ի՞նչ ակնկալիքներ կան, և արդյո՞ք հնարավոր կլինի միջազգային խոստումները վերածել իրական արդյունքների. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Բնության համաշխարհային հիմնադրամի COP17-ի ավագ խորհրդատու Ալլա Ալեքսանյանը։