ՀԴԲ-ն հերքել է իր տնօրենի՝ Ռուսաստան կատարած այցի մասին տեղեկությունը

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) հերքել է իր տնօրեն Քեշ Պատելի՝ Ռուսաստան ժամանելու մասին տեղեկությունը։ Համապատասխան հաղորդագրությունը ՀԴԲ-ն հրապարակել է X սոցիալական ցանցում։

«Ձախերը․ MS NOW-ի հաղորդմամբ՝ երկու աղբյուր հայտնել են, որ Քեշ Պատելը հենց նոր ժամանել է Ռուսաստան։ Աջերը․ ահա թե որտեղ է իրականում Քեշ Պատելը՝ Վիրջինիա նահանգի Լիբերթի համալսարանում, որտեղ նա մասնակցում է իրավապահ մարմինների աշխատակիցներին երախտագիտություն հայտնելու միջոցառմանը։ MS NOW-ի «աղբյուրները» ոչնչից տեղյակ չեն»,- նշել են ՀԴԲ-ից։

Պատելն X-ում մեկնաբանել է այդ հաղորդագրությունը․ «Փաստերն ավելի կարևոր են, քան քլիքբեյթը»։

Ավելի վաղ MS NOW հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, թե Պատելը ժամանել է Ռուսաստան՝ բանակցություններին մասնակցելու համար։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտարարել էր, որ Մոսկվա Պատելի հնարավոր այցի մասին ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ ասելու ոչինչ չունի, քանի որ նման այցերի մասին «գրեթե երբեք նախապես չի հայտարարվում»։

Ամերիկյան Politico թերթը հուլիսի 20-ին, հղում անելով Վաշինգտոնի վարչակազմի իր աղբյուրին, հայտնել էր, որ Պատելը նախատեսում է հոկտեմբերի կեսերին այցելել Ռուսաստան։

Leave a Comment