Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության 75 կգ քաշային կարգում Հայաստանի ընտրանու ներկայացուցիչ Նարեկ Գրիգորյանը չեմպիոն է հռչակվել, հայտնել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
Նա երկամարտում գրացել է 322 կգ արդյունք (146+176)։ Երկու վարժություններում էլ Գրիգորյանը ոսկե մեդալներ է նվաճել։
Առաջնությունում Հայաստանը ներկայացնող Ալեքսանդրա Գրիգորյանը ոսկե մեդալ էր նվաճել, Սեյրան Խուդանյանը և Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե։
