
Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանին շարունակում է մեդալաշատ ընթացքը Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնությունում:
ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ մրցումային հերթական օրը պայքարի մեջ են մտել 75 կգ քաշային կարգի երիտասարդ ծանրորդները:
Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Գրիգորյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ գլխավերևում պահել է 140 կգ, 144 կգ, 146 կգ: Այս վարժությունում նա դարձել է ոսկե մեդալակիր:
Հրումում նա բարձրացրել է 170 կգ, 176 կգ ու կրկին դարձլ է ոսկե մեդալակիր: Երկամարտի 322 կգ արդյունքով Նարեկ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է: