Հայաստանում է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովի գլխավորած պատվիրակությունը։ Նրանց այսօր ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք՝ Փաշինյանը հայտարարել էր, որ ռուսական ընկերության կառավարումը կարող է խոչընդոտել Հայաստանի երկաթուղու մրցունակությանն ու միջազգային տարանցիկ ներուժի իրացմանը՝ առաջարկելով կոնցեսիոն կառավարումը փոխանցել երկու կողմերի համար ընդունելի երրորդ երկրի։ Մոսկվան, սակայն, դեմ է արտահայտվել այդ մոտեցմանը, իսկ Երևանը չի բացառել հարցը իրավական, այդ թվում՝ արբիտրաժային ճանապարհով լուծելու հնարավորությունը։
Հայաստանի վարչապետի և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի հանդիպմանն անդրադարձ է կատարել նաև «Շանթնյուզ»-ի մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանը: