Դատախազության հայցում տասնյակ սխալներ կան, բայց պատասխանը մեկն է՝ վրիպակ է․ Արմեն Սաքապետոյան

Արմեն Սաքապետյանի և նրա ընտանիքի անդամների գույքի բռնագանձման գործը դատարանում քննվում է արդեն գրեթե երկու տարի։  Ըստ Սաքապետյանի հրապարակային հայտարարությունների, սկսվում է դեռևս 2021 թվականից՝ իր և ընտանիքի անդամների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ենթադրյալ արտահոսքից։

Սաքապետյանի պնդմամբ՝ այդ տվյալները հայտնվել են ոստիկանության աշխատակցի տիրապետության տակ՝ առանց քրեական վարույթի և առանց դատարանի որոշման։ Նրա խոսքով՝ Հայաստանի գործող բանկերը հերքել են իրենց կողմից տվյալների տրամադրումը, իսկ իրավապահ մարմինները մերժել են քրեական վարույթ նախաձեռնելու հարցը։

Սաքապետյանը հայտնել է, որ իրավապահ մարմինների համապատասխան որոշումը բողոքարկվում է դատարանում։

Նա նաև դիմել է ՀՀ Կենտրոնական բանկ՝ պարզաբանում ստանալու համար, թե արդյոք ԿԲ-ն որևէ վարույթի շրջանակում բանկերից հավաքագրել է իր կամ ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկություններ և արդյոք տվյալների հնարավոր արտահոսքը կարող էր տեղի ունեցած լինել ԿԲ-ի աշխատակցի կողմից։

Ըստ Սաքապետյանի՝ 2026 թվականի հուլիսի 23-ին ԿԲ-ին ներկայացված դիմումի վերաբերյալ իրեն տեղեկացրել էին 15 աշխատանքային օրվա ժամկետի մասին։ Նրա խոսքով՝ սահմանված ժամկետում պատասխան չստանալուց հետո նա օգոստոսի 18-ին և երկու օր անց կապ է հաստատել ԿԲ համապատասխան բաժնի հետ։

Հետագայում Սաքապետյանը հայտնել է, որ ստացել է ԿԲ-ի պաշտոնական պատասխանը, սակայն այն գնահատել է որպես «փաստացի անբովանդակ» և նշել, որ իրեն առաջարկվել է հարցերով դիմել այլ մարմինների։ Դրանից հետո, նրա խոսքով, պաշտոնական դիմում է ներկայացրել ԿԲ նախագահին՝ պատասխանատու անձի հետ հանդիպում պահանջելով։

Հետագայում այս հարցը դարձել է առանձին իրավական գործընթացի առարկա։ Այս ընթացքում փոխվել են ոչ միայն ներկայացված գույքերի ցանկն ու դրանց նկատմամբ հաշվարկված տոկոսները, այլև՝ դատախազության ներկայացրած դրամական պահանջների չափը։ Iravaban.net-ի հետ զրույցում Արմեն Սաքապետոյանը ներկայացրել է թե ինչից է սկսվել ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով գործը և ինչպես է զարգացել այն այս ընթացքում։






Կարդացեք նաև՝

Leave a Comment