Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ավարտին է մոտենում հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլը։

Հրաձգության ֆեդերացիայից հայտնում են, որ մրցումային վերջին օրը փայլուն արդյունք է գրանցել Հայաստանի ներկայացուցիչ Էլմիրա Կարապետյանը։

Կանանց 10 մ օդամղիչ ատրճանակ մրցաձևի անհատական պայքարում Կարապետյանը 582 միավորով զբաղեցրել է առաջին հորիզոնականը և դուրս եկել եզրափակիչ։

Եզրափակիչ փուլում համառ պայքարում հայ մարզուհին վաստակել է 242,4 միավոր և նվաճել աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը։

Աշխարհի գավաթի խաղարկությունը հերթական նախապատրաստական փուլն էր՝ նոյեմբերի 1-ից 14-ը Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ։

Leave a Comment