Պեսկովը նշել է, որ Պուտինի և Թրամփի հանդիպման վերաբերյալ դեռևս համաձայնություն չկա

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման վերաբերյալ դեռևս համաձայնություն ձեռք  չի բերվել, սակայն եթե նրանք երկուսն էլ մասնակցեն Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովին, ապա կքննարկվի նման հանդիպման կազմակերպման հարցը, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, դեռ ոչ։ Բայց եթե նրանք միասին հայտնվեն Չինաստանում, ապա, իհարկե, կարող ենք ենթադրել, որ նման հանդիպումը կքննարկվի», – ասել է Պեսկովը ՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք նման հանդիպում համաձայնեցված է եղել։

ԱԽՏՀ գագաթնաժողովը տեղի կունենա Չինաստանի Շենժեն քաղաքում նոյեմբերի 18-19-ը։

Leave a Comment