Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը պարզաբանում է տարածել անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգի վերաբերյալ:
Ըստ այդմ՝ 2026 թվականի նոյեմբերի 1-ից նախատեսվող նոր համակարգի գործարկումը չի նշանակում, որ պետության բացառիկ լիազորությունները փոխանցվում են մասնավոր ընկերությանը։
Անձի իրավական կարգավիճակի որոշումը, ինքնության հաստատումը, բնակչության պետական ռեգիստրի վարումն ու տնօրինումը շարունակում է իրականացնել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։ Յուրաքանչյուր փաստաթղթավորման դիմում հաստատվում է պետության կողմից, և միայն համապատասխան թույլտվությունից հետո է մասնավոր գործընկերն իրականացնում իրեն վերապահված տեխնիկական գործառույթները՝ կենսաչափական տվյալների հավաքագրումը, փաստաթղթի տպագրությունն ու տրամադրումը քաղաքացուն։