Նեթանյահուն հայտարարել է Իսրայելի վրա հարձակումների սպառնալիքի մասին՝ ընտրություններից առաջ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ նախազգուշացումներ են ստացվում Իսրայելի վրա հնարավոր հարձակումների սպառնալիքի մասին՝ հոկտեմբերի 27-ին երկրում նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։

«Նախազգուշացումներ ենք ստանում սպառնալիքների մասին։ Մեր թշնամիները մտածում են այս օրերին՝ ընտրություններից առաջ, փորձել մեր ուժերը։ Զգուշացնում եմ նրանց՝ մենք պատրաստ ենք ցանկացած զարգացումների»,- հայտարարել է Նեթանյահուն՝ այցելելով Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող, այսպես կոչված, բաժանարար պատի տարածք։ Իսրայելի վարչապետի հայտարարությունները տարածել է նրա գրասենյակը։

Նեթանյահուն հավելել է, որ Իսրայելի պաշտպանության բանակն իրեն և երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացին ներկայացրել է «վճռական գործողությունների ծրագիր»։

«Նման իրավիճակում խորհուրդ չեմ տալիս թշնամիներին փորձել մեր ուժերը»,- շարունակել է Իսրայելի վարչապետը՝ խոստանալով, որ Իսրայելի վրա հարձակվողները կբախվեն այնպիսի ուժի, որը չէին էլ կարող պատկերացնել։

Leave a Comment