ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հնարավորության դեպքում կփորձի երրորդ ժամկետով վերընտրվել։
«Ես ուրախ կլինեի դա անել», – ասել է նա Օհայո նահանգում Հանրապետական կուսակցության կողմնակիցների առջև ունեցած ելույթի ժամանակ, երբ ներկաները սկսել են վանկարկել՝ «Եվս չորս տարի», նկատի ունենալով Թրամփի ևս չորս տարվա նախագահություն։ Նրա խոսքերը մեջբերել է Associated Press-ը։
Օրենքով, Թրամփի երկրորդ ժամկետը որպես նախագահ ավարտվելու է 2029 թվականի հունվարին։ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխությունը, որն ընդունվել է 1951 թվականին, սահմանափակում է նախագահի պաշտոնը երկու ժամկետով։ Այնուամենայնիվ, ներկայիս ամերիկացի առաջնորդը բազմիցս բարձրացրել է երրորդ ժամկետով վերընտրվելու հնարավորության հարցը։
Թրամփը երկրորդ ժամկետով վերընտրվեց 2024 թվականի նոյեմբերի ընտրություններում՝ հաղթելով դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսին։ Նա առաջին անգամ ամերիկյան վարչակազմը ղեկավարել է 2017-2021 թվականներին։