Ալեն Սիմոնյանը «Save Armenia» կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը և տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցեր. ՀՀ ԱԽ


 


ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է ԱՄՆ-ում գործող «Save Armenia» կազմակերպության ներկայացուցիչներին:


 


ԱԽ քարտուղարը ողջունել է նրանց այցը Հայաստան եւ կարեւորել  կազմակերպության հետ ակտիվ համագործակցությունն ու երկխոսությունը:


 


Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային հետաքրքրության այլ թեմաների։


 


ԱԽ քարտուղարը պատասխանել է նաեւ կազմակերպության անդամներին հետաքրքրող տարբեր հարցերի: 


 


 

















Կարդացել են
0 անգամ

Leave a Comment