ԲԴԽ որոշմամբ Պետրոս Վարդանյանի թեկնածությունը չի ներկայացվի Վարչական դատարանի դատավորի պաշտոնում

Iravaban.net-ը ԲԴԽ-ից տեղեկանում է որ խորհուրդը նոր որոշում է ընդունել Վարչական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում թեկնածու Պետրոս Վարդանյանի Հանրապետության նախագահի նշանակմանը չներկայացնելու վերաբերյալ։

Քննարկելով Վարչական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղի առկայությունն ու այն համալրելու վերաբերյալ հարցը, հիմք ընդունելով թեկնածուի անձնական գործում առկա տվյալները, մասնավորապես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրամադրված 490-12-2022 բարեվարքության եզրակացությամբ արձանագրված մտահոգությունները, դրանք թեկնածուի վերաբերյալ մյուս փաստական տվյալների հետ համադրության արդյունքում հաղթահարելու անհնարինությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 115-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնի թեկնածու Պետրոս Վարդանյանին Վարչական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու նպատակով առաջարկություն չներկայացնել:

Leave a Comment