COP17-ի մեկ պայմանագրով 19 միլիոն դրամ է նախատեսվել չնախատեսված ծախսերի համար․ Մանուկյան

Մենք ողջունում ենք COP17-ի և ցանկացած միջազգային հեղինակավոր համաժողովի անցկացումը Հայաստանում, որը կբարձրացնի մեր երկրի ճանաչելիությունը և կմեծացնի զբոսաշրջային գրավչությունը։ Բայց դա չի նշանակում, որ այդ ամենի քողի տակ չարդարացված ծախսեր պետք է արվեն։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանը՝ անդրադառնալով COP17-ի կազմակերպման շրջանակում իրականացված գնումներին և կնքված պայմանագրերին։

Պատգամավորի խոսքով՝ նախորդ օրը ներկայացրել է մեկ պայմանագրի օրինակ՝ ցույց տալու համար, թե ինչ անտրամաբանական ծախսեր են նախատեսվել դրա շրջանակում։ Նա նշել է, որ պայմանագրում հատուկ փաթեթավորման համար նախատեսվել է 25 հազար դրամ միավորի արժեքով գնում։

«Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ ենք փաթեթավորում և ինչո՞վ, որ մեկ միավորի արժեքը 25 հազար դրամ է։ Այն դեպքում, երբ մնացած բոլոր հոդվածներում արդեն ուռճացված գներ ունենք։ Խոսքը 400 հատ նման փաթեթավորման մասին է, և դա դեռ բավական չէ․ ևս 19 միլիոն դրամ նախատեսված է չնախատեսված ծախսերի համար»,– ասել է Մանուկյանը։

Leave a Comment