
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերի իր էջերում նոր տեսանյութ է հրապարակել:Տեսանյութին կից նա կատարել է հետևյալ գրառումը. «Ստորագրել և վավերացնել Խաղաղության համաձայնագիրը»:
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ առաջիկայում հիմնական շեշտը պետք է դրվի Ադրբեջանի հետ նախաստորագրված համաձայնագրի իրավական ամրագրման վրա:
Նա հայտարարել է. «Եվ, երբ դա տեղի ունենա, կարող ենք արձանագրել, որ դրել ենք Հայաստանի պետականության հարատևության անկյունաքարը»։