Ահա և վերջ։
Հրապարակվել են տեսագրություններ, որոնցում Գագիկ Ծառուկյանը մանրամասն ներկայացնում է այն մեխանիզմը, թե ինչպես են որոշ իրանցիներ պարզ ասած՝ խայտառակ կերպով խաբել հենց Ծառուկյանին ։
Եվս մեկ անգամ ընդգծեմ՝ սա որևէ կերպ չի վերաբերում իրանցի արժանապատիվ, ազնիվ քաղաքացիներին։
Իրանցիների այս խոստովանական ցուցմունքներից հետո (իսկ տեսանյութերում, ըստ էության, հենց այդպիսի ցուցմունքներ են ներկայացված) ավելի քան ակնհայտ է դառնում, որ այն գործը, որի շրջանակում Ծառուկյանը գտնվում է բանտում, դատարկ փուչիկ է, և Ծառուկյանի փոխարեն բանտում պետք է հայտնվեին հենց այդ խարդախները։
Փաստորեն, փաստացի հաստատվել է, որ Գագիկ Ծառուկյանի դեմ առաջադրված մեղադրանքը կեղծ է, իսկ գործն ամբողջությամբ անհիմն է։
Եվ այստեղ առաջանում է տրամաբանական շղթա։
Այդ գործը քննող դատավորը, ըստ էության, պարտավոր է անհապաղ ազատ արձակել Գագիկ Ծառուկյանին կալանքից։ Հակառակ դեպքում Հայաստանի դատական համակարգը կհաստատի այն, ինչի մասին վաղուց արդեն բոլորը գիտեն, այն է՝ Ծառուկյանի գործն ունի բացառապես քաղաքական ենթատեքստ։
Եվ այո՛, պայքարը չի դադարելու ո՛չ մի վայրկյան, ո՛չ մի րոպե։
Արդարությունը հաղթելու է․ սա նույնիսկ քննարկման ենթակա չէ՛։
Արման Աբովյան, քաղաքական վերլուծաբան