Կժամանե՞ն արդյոք ադրբեջանցիները Երևան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն այսօր Ազգային ժողովում հայտարարել է, որ առայժմ ոչ մի տեղեկություն չկա այն մասին, թե արդյոք Ադրբեջանն ու Թուրքիան մասնակցելու են Երևանում գումարվելիք ՄԱԿ-ի COP-17 կոնֆերանսին: Շատ քիչ ժամանակ է մնացել: Որքանո՞վ է հավանական, որ Ադրբեջանն ու Թուրքիան վերջին պահին հաստատեն իրենց մասնակցությունը: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Դե Ադրբեջանի և Թուրքիայի մասնակցությունը նման ֆորումին կվկայեր այն մասին, որ այդ երկրները կոնստրուկտիվ են տրամադրված և պատրաստ են բաց երկխոսության: Բայց, ցավոք այս պահի դրությամբ չկա ոչ մի տեղեկություն նրանց հնարավոր մասնակցության մասին: Բայց նաև տեղեկություն չկա նրանց չմասնակցելու մասին: Այսինքն՝ ո՛չ Անկարան, ո՛չ Բաքուն, չեն հայտարարել, որ բոյկոտում են այս կարևոր կոնֆերանսը: Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ասել է, որ նախարարությունում տեղեկություն չունեն այն մասին, թե արդյո՞ք Ադրբեջանն ու Թուրքիան հայտ ներկայացրել են մասնակցության: Նա պարզաբանել է, որ այդ հայտերի գրանցումով զբաղվում է ՄԱԿ-ի բիոբազմազանության կոնվենցիայի քարտուղարությունը, որը տեղեկացնում է միայն հայտագրվածների քանակի մասին: Այս պահի դրությամբ գրանցված է ավելի քան 13 հազար անձ և կազմակերպություն, սակայն կոնվենցիայի քարտուղարությունը չի տեղեկացնում, թե կոնկրետ որ երկրներից են այդ հայտերը»,-ասել է Երկանյանը:

Հայաստանի ներկայացուցիչներն անցած տարի չէին մասնակցել Բաքվում անցկացված COP-29-ին: Իսկ պաշնոնական հրավերը Ադրբեջանի իշանություններին Երևանի կողմից ուղվե՞լ է:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Leave a Comment