Քաղաքապետի խոսքով՝ երթևեկության խցանումների պատճառներից են նաև ճանապարհատրանսպորտային պատահարները, երբ մեքենաները երկար ժամանակ մնում են ճանապարհի երթևեկելի հատվածում, նույնիսկ եթե վթարի հետևանքով լուրջ վնասվածքներ չկան։ Ավինյանը հիշեցրել է, որ Երևանի ավագանու ընդունած կարգավորումներով նախատեսվել է պատասխանատվություն այն դեպքերի համար, երբ ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցները, լուրջ հետևանքների բացակայության պայմաններում, 15 րոպեից ավելի չեն ազատում ճանապարհը։ Iravaban.net-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից։