Ռուսական ուժերը հարվածել են Նիկոլաևի մարզում գտնվող «Նովայա պոչտա»-ի լոգիստիկ կենտրոնին․ ՌԴ ՊՆ


Միջազգային


Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ռուսական զինուժը Նիկոլաևի մարզի Տերնովկա բնակավայրում հարվածել է «Նովայա պոչտա» լոգիստիկ կենտրոնին, որտեղ, ըստ գերատեսչության, պահվել են ուկրաինական ուժերի երկակի նշանակության բեռներ։


Նշվում է նաև, որ խոցվել են երկու չորաբեռնատար նավեր, որոնք ռազմական նշանակության բեռներ էին տեղափոխում դեպի Նիկոլաևի և Օդեսայի նավահանգիստներ։


Leave a Comment