«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվել


Հոկտեմբերի 07-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողները նկատել են անօդաչու թռչող սարք (դրոն), ինչից հետո անմիջապես իրականացվել է տարածքի զննություն:


 


Արդյունքում՝ տարածքից հայտնաբերվել է անօդաչու թռչող սարք, իսկ տեղամասի տանիքից՝ կպչուն ժապավենով իրար ամրացված երկու բջջային հեռախոս:


 


Թռչող սարքով արգելված իրերի փոխանցման ևս մեկ դեպք նույն հիմնարկում գրանցվել է 2 օր անց. հոկտեմբերի 09-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, հիմնարկի դիտաշտարակներից մեկի պահպանության ապահովման, ինչպես նաև արգելագոտում շրջայց իրականացնող անվտանգության ապահովման բաժինների ծառայողները նկատել են անօդաչու թռչող սարք: Իրականացված տեղազննության արդյունքում հայտնաբերվել է անօդաչու թռչող սարքը, որին ամրացված են եղել 4 բջջային հեռախոս, 2 wi fi և 1 լիցքավորման սարք:


 


Դեպքերի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ:


 


 


 


 


 


 

















Կարդացել են
0 անգամ

Leave a Comment