Եվրոպական Միության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Ուկրաինայում նոր ընտրություններ անցկացնելու նրա կոչի համար, հաղորդում է Европейская правда-ն։
«Գրեթե բոլոր սահմանադրությունները սահմանում են, որ ընտրություններ չեն կարող անցկացվել պատերազմի ժամանակ», – ասել է նա Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստից առաջ։
Նրա խոսքով՝ ընտրությունները անխուսափելիորեն նշանակում են քաղաքական պայքար երկրի ներսում, մինչդեռ այն հակամարտության մեջ է։