ԵՄ արտաքին գործերի նախարարները երկուշաբթի օրը որոշեցին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցուցակներում ավելացնել ևս 1600 անձանց և կազմակերպությունների, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։
«ԵՄ նախարարները հենց նոր հաստատել են Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության մոտ 1600 ընկերությունների նկատմամբ պատժամիջոցները», – գրել է նա սոցիալական ցանցերում։
Նա պարզաբանել է, որ այս ցուցակում ընդգրկված անհատների և կազմակերպությունների կեսից ավելին կապված են բալիստիկ հրթիռների արտադրության հետ։ Կալլասը նշել է, որ սա Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամենամեծ ընդլայնումն է ուկրաինական ճգնաժամի սկզբից ի վեր։