Ռուսաստանը կառուցողական դեր է խաղում Իրանի միջուկային հարցում. Բաղայի

Ռուսաստանը կառուցողական դեր է խաղում Իրանի միջուկային հարցում. Բաղայի

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Ռուսաստանը դրական և արդյունավետ դեր է ունեցել 2015 թվականի միջուկային համաձայնագրի կնքման գործում։ Նրա խոսքով՝ Իրանի և Ռուսաստանի միջև միջուկային հարցի շուրջ համագործակցությունը երկար պատմություն ունի, և երկու երկրներն էլ շահագրգռված են խնդրի կարգավորմամբ։

Բաղայիի փոխանցմամբ՝ Թուրքմենստանում կայացած գագաթնաժողովի շրջանակում Իրանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ Թեհրանը մանրամասն ներկայացրել է իր դիրքորոշումը, այդ թվում՝ իրանական յոթօրյա ծրագիրը։ Դա տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահի՝ ԱՄՆ նախագահի հետ հեռախոսազրույցից առաջ։

Միաժամանակ Իրանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ Թեհրանը ողջունում է գործընկեր երկրների աջակցությունը, սակայն Իրանի և ԱՄՆ-ի միջև միջնորդական դեր, տեխնիկական առումով, շարունակում են կատարել այնպիսի երկրներ, ինչպիսիք են Պակիստանն ու Կատարը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment