Իրանի ներքին գործերի նախարար Իսկանդար Մոմենին պաշտոնական այցով ժամանել է Բաքու՝ Ադրբեջանի ներքին գործերի նախարար Վիլայաթ Էյվազովի հրավերով։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ադրբեջանցի պաշտոնյաների հետ։ Քննարկվելու են երկկողմ համագործակցության, այդ թվում՝ անվտանգության և սահմանային հարաբերությունների հարցերը։
Մոմենիին ուղեկցում են Իրանի Արդաբիլի և Գիլանի նահանգապետերը, ճգնաժամային իրավիճակների կառավարման կազմակերպության ղեկավարը և այլ պաշտոնյաներ։
