
Արձագանքելով ընդդիմադիր Մեսրոպ Մանուկյանի՝ «ՔՊ-ականնե՛ր, դուք թալանչի եք» արտահայտությանը, ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց. «Իմ նախկին ղեկավարի մոտից չեն, էլի, գտել զինվորների համար նախատեսված տուշոնկեք: Ամոթն էլ ա լավ բան»: Դահլիճից լսվում էր Մանուկյանի՝ «կադրերը մոնտաժ եք արել» խոսքը:
Հիշեցնենք՝ Մեսրոպ Մանուկյանը գեներալ Մանվել Գրիգորյանի օգնականն է եղել: