
Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն։

Superchess-ը հաղթանակ է տարել բոլոր 9 մրցամարտերում և վստահորեն գրավել առաջին տեղը։
Հայկը մասնակցել է 7 մրցամարտի, չկրելով ոչ մի պարտություն վաստակել է 5.5 միավոր և բարելավել վարկանիշը 8 կետով։
Հայ գրոսմայստերը «Superchess»-ի կազմում նախատեսում է մասնակցել նաև Չեռնոգորիայում կայանալիք Եվրոպայի ակումբային առաջնությանը։