ՔՊ–ն որոշել է շեշտակի բարձրացնել Երևանի քաղաքապետի, տեղակալների աշխատավարձերը․ Մանուկյան

ՔՊ–ն որոշել է շեշտակի բարձրացնել Երևանի քաղաքապետի, տեղակալների աշխատավարձերը․ Մանուկյան


 

Sputnik. Պաշտոնյաների աշխատավարձերի հաշվարկման նոր համակարգի համաձայն` Երևանի քաղաքապետի աշխատավարձը կավելանա 760 հազար դրամով։


 


 «Քաղաքացիական պայմանագիրը» որոշել է շեշտակի բարձրացնել Երևանի քաղաքապետի, տեղակալների, վարչական շրջանների ղեկավարների աշխատավարձերը։


 


Սոցցանցում այս մասին հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Երևանի ավագանու նախկին անդամ Մեսրոպ Մանուկյանը։


 


Նա նշել է, որ Երևանի ավագանու հերթական նիստում ՔՊ խմբակցությունը պաշտոնյաների աշխատավարձերի հաշվարկման նոր համակարգ է հաստատելու, ըստ որի`


 


  • ️քաղաքապետի աշխատավարձը 1,320,000-ից դառնալու է 2,080,000 դրամ (աճը՝ 760,000 դրամ),

  • ️քաղաքապետի առաջին տեղակալին՝ 1,020,000-ից 1,913,600 դրամ (աճը՝ 893,600 դրամ)

  • ️քաղաքապետի տեղակալինը՝ 952,000-ից 1,830,400 դրամ (աճը՝ 878,400 դրամ),

  • ️վարչական շրջանի ղեկավարինը՝ 850,000-ից 1,248,000 դրամ (աճը՝ 398,000 դրամ),

  • ️քաղաքապետի խորհրդականինը՝ 629,000-ից 915,200 դրամ (աճը՝ 286,200 դրամ)։


 


«Իսկ, օրինակ, վարչական շրջանի աշխատակազմի հավաքարարի աշխատավարձն ընդամենը 47,840 դրամով է բարձրանում։ Այս նախագծում ոչ մի խոսք չկա «Երևան ավտոբուս»-ի վարորդների աշխատավարձերի բարձրացման մասին։ Ոչ մի խոսք չկա «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի՝ ամեն օր Երևանի փողոցները մաքրող աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին»,- գրել է Մանուկյանը։


 


Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ այս իշխանությունն արժանի է բարձր աշխատավարձի։


 


 

















Կարդացել են
0 անգամ

Leave a Comment