Տանզանիայի Արուշա քաղաքում կայացել է Միջխորհրդարանական միության 153-րդ վեհաժողովը։ Աշխատանքներին մասնակցել է Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը և պատգամավորներ Ծովինար Վարդանյանն ու Հասմիկ Հակոբյանը:
Վեհաժողովն այս տարի անցկացվում է «Արդյունավետ կառավարում և համայնքների հզորացում՝ ներառականության, վստահության և բոլորի համար հնարավորությունների միջոցով» խորագրի ներքո։
Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում։