Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 65-ամյա Արտաշ Ս.-ն «Գազել» մակնիշի բեռնատարը Նուբարաշեն 9-րդ փողոցում վարելիս ունեցել է ինքնազգացողության վատացում և բախվել ծառին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է նրա մահը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։