Լճաշենում օծվել են նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը

Լճաշենում օծվել են նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը

Հոկտեմբերի 10-ին Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Իսահակ եպս. Պողոսյանը՝ աղոթակցությամբ թեմի փոխառաջնորդ Տ. Բաբկեն վարդապետ Սալբիյանի, Գավառի հոգևոր հովիվ Տ. Նշան քահանա Սարգսյանի և Սևանի հոգևոր հովվության սպասավոր Տ. Նարեկ քահանա Այվազյանի, օծեց Լճաշենի նորակառույց սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը:
Արարողությանը ներկա էին Լճաշենի բնակիչներն ու տարբեր բնակավայրերից ժամանած հյուրեր, որոնք կիսեցին այս նշանակալից իրադարձության հոգևոր խորհուրդն ու ուրախությունը։
Նոր եկեղեցին՝ որպես հավատքի, միասնության և հոգևոր ժառանգության խորհրդանիշ կծառայի Լճաշենի բնակչությանը։
Լճաշենի Սուրբ Մարիամ եկեղեցու կառուցման գործում մեծ ներդրում ունի Սևանի հացի գործարանի տնօրեն Աշոտ Ավետիսյանը։
Նորակառույց եկեղեցու ամբողջական օծումը նախատեսված է նոյեմբերին՝ ևս մեկ կարևոր իրադարձություն պարգևելով Լճաշենի հավատավոր ժողովրդին։

Leave a Comment