
Լեհաստանի ոստիկանությունը տեղեկություններ է ստացել վարչապետ Դոնալդ Տուսկի և պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշի դեմ հնարավոր մահափորձի մասին, կիրակի՝ հոկտեմբերի 11-ին, X սոցիալական ցանցում հայտարարել է Ներքին գործերի նախարարության խոսնակ Կարոլինա Գալեցկան։
«Լեհաստանի ոստիկանության կողմից վարչապետ Դոնալդ Տուսկի և փոխվարչապետ և պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշի դեմ հնարավոր մահափորձի մասին տեղեկատվություն ստանալուց հետո, Ներքին գործերի նախարար Մարցին Կերվինսկին և հատուկ ծառայությունների համակարգող նախարար Տոմաշ Սիեմոնյակը հրամայել են միջոցներ ձեռնարկել այս կապակցությամբ», — գրել է Գալեցկան։
Ըստ նրա՝ նույն օրը նախատեսված է հանդիպում Լեհաստանի ներքին անվտանգության գործակալության (ABW) հակաահաբեկչական կենտրոնում։
W związku z informacją, która wpłynęła do @PolskaPolicja i dotyczy możliwego zamachu na premiera @donaldtusk oraz wicepremiera, ministra obrony narodowej @KosiniakKamysz , minister spraw wewnętrznych i administracji @MKierwinski oraz minister koordynator służb specjalnych @TomaszSiemoniak polecili podjęcie działań w tej sprawie.
Dzisiaj o godz. 11.00 odbędzie się w CAT ABW spotkanie przedstawicieli służb podległych MSWiA: @PolskaPolicja i @SOP_GOV_PL oraz funkcjonariuszy @ABW_GOV_PL.— Karolina Gałecka (@K_Galecka) October 11, 2026
Ներքին գործերի նախարարության խոսնակի հայտարարությունը հնչում է դպրոցներում տեղի ունեցած մի շարք բռնի միջադեպերից հետո լեհական իշխանությունների կողմից բարձրացված տագնապի ֆոնին։