Հռոմի պապը վիրահատության կենթարկվի – armeniatoday.am

Լևոն XIV-ը հայտարարել է, որ առաջիկա օրերին թոքի վիրահատության է ենթարկվելու՝ հայտնաբերված հանգույցը հեռացնելու նպատակով, հայտնել է Vatican News-ը։

Հոկտեմբերի 11-ին՝ Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա աղոթքի ավարտին, Հռոմի պապը հայտնել է, որ բժշկական հետազոտությունների ընթացքում բժիշկներն իր թոքում հանգույց են հայտնաբերել։

«Վերջերս բժշկական հետազոտությունների ընթացքում բժիշկներն իմ թոքում հայտնաբերել են տեղայնացված հանգույց։ Այն հայտնաբերվել է շատ վաղ փուլում և հստակ տեղայնացված է»,- ասել է Լևոն XIV-ը։

Նրա խոսքով՝ բժիշկները նպատակահարմար են համարել վիրահատական միջամտությունը։

«Հետևելով նրանց խորհրդին՝ որոշել եմ վիրահատվել՝ այն հեռացնելու համար»,- նշել է Հռոմի պապը։

Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին լրագրողներին պարզաբանել է, որ վիրահատությունը նախատեսված է հաջորդ շաբաթվա առաջին օրերին՝ Հռոմի «Ջեմելլի» պոլիկլինիկայում։ Նրա խոսքով՝ վիրահատությունից հետո Հռոմի պապը հիվանդանոցում կմնա մոտ մեկ շաբաթ։

Լևոն XIV-ը շնորհակալություն է հայտնել հավատացյալներին հոգևոր աջակցության համար և խնդրել աղոթել իր համար։

«Ապավինում եմ ձեր աղոթքներին»,- ասել է նա։

Leave a Comment