
Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հասցվող հարվածները, եթե Ռուսաստանը դադարեցնի հարձակումներն Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա, Telegram-ի իր ալիքում կատարած գրառման մեջ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Ուկրաինան պատրաստ կլինի դադարեցնել հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին, եթե Ռուսաստանը դադարեցնի հարձակումները մեր էներգետիկ ենթակառուցվածքների վրա»,-գրել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ամրապնդված իրական երաշխիքներով։
Զելենսկին նաև իր երախտագիտությունն է հայտնել երկրի արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատակիցներին, ովքեր «կանգնած են ժողովրդի կողքին՝ հաղթահարելով Ռուսաստանի դաժան հարվածների հետևանքները»։