
Հռոմի պապ Լևոն XIV-ը հայտարարել է, որ առաջիկա օրերին վիրահատության կենթարկվի՝ թոքի վրա հայտնաբերված գոյացության պատճառով, գրում է BBC-ին։
«Բժիշկները թոքիս վրա վաղ փուլում հստակ տեղայնացված հանգույց են հայտնաբերել»,-կիրակնօրյա աղոթքի ժամանակ Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին հայտնել է Պապը։
71-ամյա պոնտիֆիկոսը նշել է, որ իր բժշկական թիմը նպատակահարմար է համարում վիրահատական միջամտությունը, և ինքը համաձայնել է դրան։
Ավարտելով «Տիրոջ հրեշտակը» (Angelus) աղոթքը՝ Հռոմի պապը շնորհակալություն է հայտնել բոլորին հոգևոր աջակցության համար և խնդրել նրանց աղոթել իր առողջության համար։
Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին լրագրողներին հայտնել է, որ վիրահատությունը նախատեսվում է անցկացնել հաջորդ շաբաթվա սկզբին։ Նրա խոսքով՝ պապի ապաքինումը, նախնական գնահատմամբ, կտևի մոտ մեկ շաբաթ։