Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Շանհայում ընթացող ATP Masters 1000 մրցաշարի երրորդ շրջանում հաղթել է ֆրանսիացի Ադրիան Մանարինոյին և դուրս եկել 1/8 եզրափակիչ։
Հոկտեմբերի 11-ին կայացած հանդիպումն ավարտվել է Խաչանովի հաղթանակով՝ 6:2, 6:4 հաշվով։
Երկրորդ շրջանում Խաչանովը երեք սեթում՝ 7:6 (8:6), 6:7 (5:7), 7:6 (7:2) հաշվով հաղթել էր բրիտանացի Արթուր Ֆերիին։
1/8 եզրափակիչում Խաչանովը կմրցի ավստրալացի Ալեքս դե Մինաուրի հետ։ Հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 13-ին։
Կարդացեք նաև՝
Կարեն Խաչանովը դուրս է եկել Պեկինի մրցաշարի քառորդ եզրափակիչ
