Երևանում բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն. կան տուժածներ

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Դավիթ Բեկ և Նուբարաշեն փողոցների խաչմերուկում բախվել են 43-ամյա Զորիկ Ա․-ի վարած «Toyota» մակնիշի և Երևանի բնակիչ 51-ամյա Կարեն Բ․-ի վարած «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի և տուժածների ինքնությունը։

Leave a Comment