Ընկերներ, ձեր օգնության կարիքն ունեմ…
Քիչ առաջ վերհիշում էի Ամուլսարի ծանր պայքարի տարիներն ու հիշեցի մի շատ լուսավոր երիտասարդ աղջկա։ Փնտրեցի ու գտա նրան լրատվականներում։ Տեսե՛ք, թե ինչ ազնիվ գաղափարների մասին էր նա խոսում։
Ցավոք, չգա նրա սոցիալական էջերը։
Որևէ մեկը գիտի՞՝ որտե՞ղ է նա, ախր Ամուլսարը նրա կարիքն ունի։
Խնդրեմ փոխանցեք վերջինիս, որ անձամբ ես պատրաստ եմ նրա հետ միասին կրկին փակել Ամուլսարի ճանապարհը, ինչպես նախկինում էինք անում։
Խնդրում եմ փոխանցեք նրան, որ հանրությունը սպասում է իր ազնիվ ու անկաշառ խոսքին…
Սամվել Աշոտյան, հանրային գործիչ