Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը Փոքր համերգասրահը կբացի կոմպոզիտոր Սպենդիարյանի ծննդյան 155-ամյակին նվիրված համերգով, հայտնում է թատրոնը։
Նոյեմբերի 1-ին կայանալիք բացմանը մենահամերգով հանդես կգա դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը։
Ծրագրում կհնչեն Սպենդիարյանի, Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները։
Երեկոյի հատուկ հյուրը կլինի Աննա Քալաշյանը, որը Մելիքյանի նվագակցությամբ կներկայացնի խորեոգրաֆիկ պրեմիերա։
Համերգը կմեկնարկի ժամը 21։00-ին։ Տոմսերի արժեքը՝ 5000-ից 15 000 դրամ։
