Իլոն Մասկը կարծում է՝ ժամանակն է, որ Ուկրաինան նոր առաջնորդ գտնի

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը համաձայնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Վլադիմիր Զելենսկու վերաբերյալ կարծիքի հետ՝ նշելով, որ Ուկրաինայի համար ժամանակն է նոր առաջնորդ գտնել։

«Համաձայն եմ։ Ժամանակն է, որ Ուկրաինան նոր առաջնորդ գտնի», — գրել է Մասկը X-ի իր էջում։

Շաբաթ օրը Թրամփը լրագրողներին ասել էր, որ Զելենսկին «կարող էր բազմիցս կարգավորել այս հակամարտությունը, սակայն նախընտրեց դա չանել»։ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է նոր առաջնորդ գտնի, և պահանջել, որ Զելենսկին դադարեցնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին։

Leave a Comment