ԱՄՆ-ը բազմիցս պահանջել է Վլադիմիր Զելենսկուց հարվածներ չհասցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին, սակայն նա անտեսել է այդ հորդորները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք ասել ենք՝ միայն հարվածներ մի՛ հասցրեք նավթավերամշակման գործարաններին, քանի որ Ռուսաստանը դիզելային վառելիքի զգալի մասն է մատակարարում ամբողջ աշխարհին։ Հարվածներ մի՛ հասցրեք դիզելային վառելիքի արտադրությանը, քանի որ դա լուրջ խնդիր կստեղծի՝ վառելիքի սուր պակասի հանգեցնելով։ Իսկ ի՞նչ է նա անում։ Նա գնում և հարվածներ է հասցնում դիզելային վառելիքի արտադրությանը։ Նա չի կարող այդպես վարվել, քանի որ մենք համաշխարհային խնդրի առաջ ենք կանգնած, և դրա պատճառը դիզելային վառելիք արտադրող նավթավերամշակման գործարանների անբավարար քանակն է»,- Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում նշել է ԱՄՆ նախագահը։