
Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկիին մեղադրել է ռուսական նավթավերամշակման գործարաններին չհարվածելու վերաբերյալ ԱՄՆ-ի խնդրանքներն անտեսելու մեջ և հայտարարել, որ Ուկրաինային նոր առաջնորդ է պետք։
«Ես նրան ասացի. արա՛ ինչ ուզում ես, միայն թե նավթավերամշակման գործարաններին մի՛ հարվածիր… Լավ կանի՝ դադարեցնի դա, գրողը տանի»,- ասել է նա լրագրողներին։
Թրամփի խոսքով՝ Զելենսկին կարող էր վաղուց լուծել Մոսկվայի հետ հակամարտությունը, սակայն նախընտրեց դա չանել՝ «խնդիրներ ստեղծելով ամբողջ աշխարհի համար»։
«Առաջարկում եմ, որ նրանք (ուկրաինացիները — խմբ.) նոր առաջնորդ գտնեն, ով կկարողանա գործարք կնքել (Ռուսաստանի հետ խմբ.)»,- եզրափակել է Թրամփը։