Սաուդյան Արաբիայում հայտնել են օդանավակայանի վրա հարձակման հետևանքով մի քանի տուժածի մասին

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի՝ Թագավոր Խալիդի անվան միջազգային օդանավակայանի վրա հարձակման հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է։ Տուժածների հստակ թիվը ճշտվում է։ Այս մասին հայտնել է թագավորության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը։

Գերատեսչության հաղորդմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ կեսօրից հետո։ Օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է՝ մինչև վնասների գնահատման և օբյեկտների անվտանգության ստուգման ավարտը։

Ավելի վաղ Reuters գործակալությունը, հղում անելով ականատեսներին, հայտնել էր օդանավակայանի տարածքում հզոր պայթյունի ձայնի մասին։ AFP-ի տվյալներով՝ օդանավակայանում տարհանվել են ուղևորներն ու աշխատակիցները։

Leave a Comment