Կառուցապատողների հայկական ասոցիացիան անցկացրել է «Քաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները» խորագրով աշխատաժողով: Հանդիպմանը քննարկել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը, օրենսդրական և գործնական նախաձեռնությունները։
«Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» նախագահ Գուրգեն Գրիգորյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է, որ քաղաքաշինությունը երկրի տնտեսության հիմնական շարժիչ ուժերից է։ Այդ մասին են վկայում ինչպես հարկային մուտքերը, այնպես էլ ՀՆԱ-ում ոլորտի ունեցած ներդրումը։ Նրա խոսքով՝ Հայաստանում ոլորտի զարգացմանը նպաստում է պետություն-մասնավոր հատված արդյունավետ երկխոսությունը։
Մանրամասները՝ ռեպորտաժում: